Սոբչակը հետաձգել է ընտրությունների առաջադրման համար փաստաթղթերի հանձնումը ՌԴ ԿԸՀ
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հետաձգել է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողով այցը Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու փաստաթղթերը հանձնելու համար մինչև երկուշաբթի կեսօր: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԿԸՀ կենտրոնական ծառայությանը:
Սոբչակը, ով ներկայանում է որպես որպես «բոլորին դեմ» թեկնածու, ընտրություններին առաջադրվում է ՌԴ էկոնոմիկայի նախկին նախարար Անդրեյ Նեչաևի «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից: Նախօրեին կուսակցության համագումարը որոշում է կայացրել առաջադրել նրա թեկնածությունը նախագահական ընտրություններին: Սպասվում էր, որ նա կներկայացնի համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ արդեն հաջորդ օրը՝ կիրակի:
«Քսենիա Սոբչակը հետաձգել է ԿԸՀ ժամանումը մինչև երկուշաբթի՝ 12:30»,- լրագրողներին հայտնել են մամուլի ծառայությունում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին, նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է դեկտեմբերի 18-ին:










