Ուկրաինայում առաջին անգամ պաշտոնապես կնշեն Կաթոլիկ եկեղեցու Սուրբ Ծնունդը
Ուկրաինայում առաջին անգամ պաշտոնապես նշում են Կաթոլիկ եկեղեցու Սուրբ Ծնունդը, օրացույցում հայտնվել է նոր հանգստյան օր՝ դեկտեմբերի 25-ը, հայտնում է korrespondent.net-ը:
Դեռ 2017 թվականի նոյեմբերի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է օրենքի օգտին, որի համաձայն դեկտեմբերի 25-ը դառնում է հանգստյան օր: Պատգամավորները պնդում էին, որ կաթոլիկ Սուրբ Ծնունդը տոնում են ողջ աշխարհում և Ուկրաինայում անհրաժեշտ է հանդուրժողականություն ցուցաբերել բոլոր քրիստոնյաների նկատմամբ:
Պատգամավորների նախաձեռնությունը ստացել է Ուկրաինայի նախագահի աջակցությունը, ով ստորագրել է օրենքը 2017 թվականի նոյեմբերի 29-ին:
Այս տարի տոնը երկուշաբթի է, այդ պատճառով ուկրաինացիները հանգստանալու են երեք օր՝ 2017 թվականի դեկտեմբերի 23-ից դեկտեմբերի 25-ը:










