Սլովակիայի և Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանին մեծ հերթեր են գոյացել

17:18 • 24.12.17

Սլովակիայի և Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանին մի քանի կիլոմետր երկարությամբ ավտոմեքենաների մեծ հերթեր են գոյացել: Այդ մասին «112 Украина»-ի եթերում հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավարի օգնական Օլեգ Սլոբոդյանը:


Նա նշել է, որ հերթեր դիտվում են Եվրամիության հետ սահմանի բոլոր անցակետերում, իսկ ուկրաինական կողմից հերթեր ընդհանրապես չկան:


Հաղորդվում է, որ հերթերի գոյացումը կապված է սուրբծննդյան և ամանորյա տոներին եվրոպական երկրներում աշխատող ուկրաինացիների տուն վերադառնալու հետ:


Սլոբոդյանը նշել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինա ավտոմեքենաների մուտքն արագացնելու համար: