Լոս Անջելեսում հակագազով տղամարդը մաչետեով հարձակվել է անցորդների վրա (լուսանկար)

11:27 • 24.12.17

Լոս Անջելեսում հակագազով անհայտ տղամարդը մաչետեով հարձակվել է անցորդների վրա, այս մասին գրում է Daily Star-ը: 

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Քանոգա-Փարք շրջանում: Հայտնի է, որ ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ և վիրավորել նրան: 

Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժել է 8 մարդ: Տղամարդու նման վարքի պատճառները դեռևս մնում են անհայտ, ոստիկանություննը հատուկ հետաքննություն է սկսել:

Այլ մանրամասներ առայժմ չեն հարղոդվում:

Paramedics took the suspect away in an ambulance