«Վնուկովո» օդանավակայանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից դուռը փակելու ժամանակ

17:29 • 24.12.17

«UTair» ավիաընկերության բորտուղեկցորդուհին վնասվածքներ է ստացել «Վնուկովո» օդանավակայանում թռիչքից առաջ պատրաստությունների ժամանակ ինքնաթիռից ընկնելու հետևանքով: Այդ մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ նա ընկել է մոտ 3-4 մետր բարձրությունից:


Հաղորդվում է, որ բորտուղեկցորդուհին սայթաքել է և ընկել հետևի դուռը փակելու ժամանակ: Նրան օպերատիվ կերպով հոսպիտալացրել են: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:


Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: Թռիչքը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով 22:30-ին, բայց տեղափոխվել է 23:08-ին:


Ինքնաթիռն իրականացնում էր «Մոսկվա-Խանտի-Մանսիյսկ» չվերթը:


Դեպքի պատճառները պարզվում են: