Միջերկրական ծովում ավելի քան 250 ներգաղթյալի են փրկել

23:58 • 26.12.17

Առնվազն 255 անօրինական ներգաղթյալի են փրկել երեքշաբթի գիշեր, որոնք փորձում էին Եվրոպայի ափերը հասնել Միջերկրական ծովով:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով իտալական աղբյուրը, անօրինական ներգաղթյալները Միջերկրական ծովով նավարկում էին երեք նավով:

Իրականացված փրկարարական աշխատանքները համակարգել է Իտալիայի առափնյա ծառայության օպերատիվ կենտրոնը: Փախստականներին փրկելու հարցում օգնություն են ցույց տվել հատուկ ռազմական ստորաբաժանման ծառայողները, որոնք մասնակցում են ներգաղթյալների անօրինական տեղափոխման երթուղիները հայտնաբերելուն ուղղված գործողություններին:

Փրկված ներգաղթյալների թվում 36 երեխա կա: