«Վերնիսաժ»-ի մոտ բախվել են Lexus-ը, տրանզիտ համարանիշներով Toyota-ն ու Lada-ն. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 00:30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, բախվել են Lexus մակնիշի 10 GS 909 համարանիշի, Toyota մակնիշի 9987 AD տրանզիտ համարանիշի և LADA 110 մակնիշի 60 DL 077 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։











