Արգենտինայում զինված տղամարդը ցանկացել է մտնել նախագահի նստավայր ու նվերներ փոխանցել նրան
Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը փորձել է մտնել երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի նստավայր՝ մեքենայում ունենալով ինքնաշեն զենք ու փամփուշտներ, գրում է РИА Новости գործակալությունը:
33-ամյա տղամարդը փորձել է ներխուժել «Կինտա դե Օլիվոս» նախագահական նստավայրը, որը գտնվում է Բուենոս Այրես նահանգի Օլիվոս քաղաքում:
Իրավապահները հրաժարվել են ներս թողնել մեքենայով նախագահի նստավայրին մոտեցած քաղաքացուն, ինչից հետո նա հարձակվել է նրանց վրա: Տարօրինակ վարքով տղամարդուն ձերբակալել են ու խուզարկել նրա մեքենան, որտեղ հայտնաբերվել են զենք ու փամփուշտներ:
Ոստիկաններին արգենտինացին հայտնել է, որ պարզապես ցանկացել է հանդիպել նախագահին ու նվերներ փոխանցել նրան:










