Դուբայի ոստիկանությունը վարորդին տուգանել է Instagram-ի գրառման տակ մեկնաբանություն թողնելով

21:08 • 26.12.17

Դուբայի ոստիկանությունը վարորդին տուգանել է ղեկին նստած սմարթֆոն օգտագործելու և մեքենան անուշադիր կերպով վարելու համար:

Ինչպես նշում է Motor.ru-ն, ոստիկանները երթևեկության կանոնները խախտած վարորդին այդ մասին տեղեկացրել են Instagram սոցցանցում արված գրառման տակ մենկնաբանություն թողնելով: 

Խախտում անող վարորդին հայտնաբերել օգնել են երթևեկության մյուս մասնակիցները, որոնք ուշադրություն են դարձրել այն փաստին, որ վարորդներից մեկի ուշադրությունն անընդհատ շեղվում է սմարթֆոնով: Վերջինս երթևեկության ընթացքում ուղիղ եթեր էր վարում Instagram-ում: Ոստիկանության համար դժվար չի եղել գտնել նրան և տուգանել 800 դիրհամ (217 դոլար):