Դաղստանցի տղամարդը առյուծին զբոսնելու է տարել քաղաքի կենտրոնում (լուսանկար)

20:38 • 26.12.17

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի կենտրոնում հասուն առյուծի զբոսանքի տարած երկու տղամարդու լուսանկարը է տարածվել համացանցում:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, նրանցից մեկը, հավանաբար, գիշատիչ կենդանուն տերն է եղել, իսկ երկրորդը լուսանկարիչը, որն անցորդներին առաջարկում էր գումարի դիմաց լուսանկարվել վայրի կենդանու հետ:

Լուսանկարը բուռն քննարկումների ալիք է բարձրացրել Instagram-ում: Տեղի բնակիչները պահանջել են գտնել առյուծի տիրոջն ու կենդանուն խլել նրանից:

Օգտատերերից ոմանք խղճացել են կենդանուն, որն անազատության մեջ է հայտնվել:

Գրառումներով հետաքրքրվել են նաև ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչությունից: Ոստիկանության հաղորդմամբ՝ տեղեկությունը ճշտվում է, կենդանու տիրոջը փնտրում են:

Օրեր առաջ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն օրենք էր ստորագրել, որով խստացվելու է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսվող պատիժը: