Ավելի քան 1 մլն եվրո. Դանիայում գողացել են օղու՝ աշխարհում ամենաթանկ շիշը (լուսանկարներ)

20:29 • 03.01.18

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Կաֆե 33» սրճարանից գողացվել է օղու՝ ավելի քան 1 մլն եվրո արժողությամբ շիշը, ինչի մասին հայտնել է հաստատության սեփականատեր Բրիան Ինգբերգը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, խոսքն այն շշի մասին է, որի պատրաստման համար օգտագործվել է 3 կգ ոսկի, 3կգ արծաթ: Ինգբերգը մանրամասնել է, որ կես տարի առաջ շիշը վարձով էր վերցրել լատվիական Dartz Motorz ընկերությունից:

«Շատ եմ տխրել: Ունեցածս 1.200 շշերի մեջ այն առանձնահատուկ էր»,-ասել է բացառիկ շշերի հավաքորդը:

Հայտնի է, որ Ինգբերգը կատարվածի մասին հայտնել է իրավապահներին, որոնք պարզել են, որ գողությունն իրականացրել են 2 հոգի:

Միջադեպի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: