ԱՄՆ-ում անոմալ ցրտի պատճառով 26 մարդ է մահացել

18:17 • 09.01.18

ԱՄՆ-ի արևելյան ափամերձ շրջանների համար անոմալ եղանակային պայմանների պատճառով առնվազն 26 մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ մեջբերելով ամերիկյան հեռուստատեսության տվյալները, ափամերձ մի շարք նահագներում քամու ուժգնությամբ պայմանավորված ալիքները հեղեղել են փողոցները բնակելի թաղամասերում:

Մասաչուսեթս նահանգի բնակիչները նույնիսկ ստիպված են եղել տարհանել բնակչության մի մասին, երբ ջուրը հեղեված փողոցներում սկսել է սառչել:

Բացի այդ, հաղորդվում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փակվել են մի շարք օդանավակայաններ, իսկ հիվանդանոցներում ցրտահարությամբ բազմաթիվ հիվանդներ են գտնվում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եղանակային անբարենպաստ պայմանները խնդիրների առաջ են կանգնեցրել արևելյան ափերին բնակվող 100 մլն ամերիկացու: