Փրկարարները Գետափ-Մարտունի ճանապարհին արգելափակումից դուրս են բերել առանց համարանիշների 4 Mercedes և ավտոբուս
Հունվարի 10-ին, ժամը 07:57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Mercedes Vito» մակնիշի առանց պետհամարանիշների չորս ավտոմեքենա և ավտոբուս:










