Հրվ. Կորեայի նախագահն ասել է` որ դեպքում կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու ու ստեղծված փակուղուց դուրս գալու տարբերակներ գտնելու պատրաստակամության մասին:
Ինչպես նշում է The Independent-ը, ղեկավարն այդ մասին հայտարարել է ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ: Միևնույն ժամանակ, Չժե Ինն անվանել է Փհենյանի հետ բանակցային գործընթաց սկսելու գլխավոր նախապայմանը:
Նրա խոսքով՝ հանդիպումը պետք է կայանա այն դեպքում, եթե այն կկարողանա թուլացնել Կորեական թերակղզում ստեղծված լարված իրավիճակը:
Ավելի վաղ Սեուլն ու Փհենյանը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են երկրների միջև լարվածությունը թուլացնելու նպատակով բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային ու Հարավային Կորեաների ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է 2007թ.: Այն ժամանակ Հյուսիսային Կորեայի ղեկավարը Կիմ Չեն Ընի հայրն էր:










