Նյու Յորքի օդանավակայանում քաոսի հետևանքով ճամպրուկների կուտակումներ են գրանցվել, մի մասը հայտնվել է ձյան մեջ (լուսանկարներ)

13:55 • 10.01.18

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում աստիճանաբար վերականգնվում է նորմալ իրավիճակը:


Այնուամենայնիվ, ճանապարհորդները, որոնք վերջին շաբաթում բախվել էին օդանավակայանում ձնաբքի պատճառով ստեղծված քաոսին, ևս մի գլխացավանքի մեջ են հայտնվել՝ փորձելով ստանալ իրենց կորցրած ուղեբեռները, գրում է The Daily Mail-ը: Ինչպես նշում է լրատվամիջոցը, լուսանկարներից երևում է, որ նրանց ուղեբեռները հայտնվել են ձյան մեջ:


Երեքշաբթի օդանավակայանի 4-րդ տերմինալում արված լուսանկարներում երևում են հարյուրավոր ճամպրուկներ՝ ձյան մեջ դրված և թաքցված այնպես, որպեսզի ուղևորները չտեսնեն այդ տեսարանը:


Օդանավակայանից աղբյուրները հայտնել են NBC4-ին, որ օդային իշխանությունները նրանց հրահանգել են կուտակված ուղեբեռը տեղադրել այնպես, որ ուղևորները չտեսնեն:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում անցած հինգշաբթի օրվանից աննախադեպ քաոս է ստեղծվել քաղաքում գրանցված ձնաբքից հետո։ Իրավիճակն է՛լ ավելի են բարդացրել օդանավակայանում տեղի ունեցած ջրատար խողովակի վթարը, թռիչքուղու վրա երկու ինքնաթիռների բախումը և զենք անցկացնել փորձող ուղևորի հետ կապված միջադեպը:

 

 

 

Hundreds of lost bags are being piled up under ramps in snow on Tuesday after a week of weather related travel chaos at JFK 

The luggage, that still remains to be reunited with its owners, is sitting in the snow under ramps so passengers won't see it

The travel chaos began with a blizzard that hit Thursday, followed by several more events that ensnared travel through the weekend 

The Port Authority did confirm that some luggage had been moved to work areas (pictured Tuesday) while airlines figure out next steps

Frustrated travelers were told by airlines that they either didn't know where their luggage was, or that it would take two weeks to reunite them with it