Վանաձորում նախկին քաղաքապետի որդու և քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com

11:14 • 10.01.18

Երեկ հունվարի 9-ին, վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն» ԳՏԱ խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 43-ամյա Քրիստ Մարուքյանի միջև:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակից են եղել ևս մի քանի հոգի և կան տեղեկություններ, որ նրանք, հնարավոր, է մարմնական վնասվածքներ ստացած լինեն: Ա. Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է, իսկ Ք. Մարուքյանը Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու է՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը։

 
Tert.am-ին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հունվարի 9-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեի խորտկարանում վիճաբանության վերաբերյալ տեղեկություն է ստացվել։ Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։