ԱՄՆ-ում ուսուցչուհին ձերբակալվել է աշխատավարձից բողոքելուց հետո (տեսանյութ)

10:11 • 10.01.18

ԱՄՆ Լուիզիանա նահանգում դպրոցներից մեկի ուսուցչուհին ձերբակալվել է դպրոցական ժողովի ժամանակ աշխատավարձից բողոքելու համար, հայտնում է KATC-TV-ն:

Անգլերենի ուսուցչուհի Դեյշա Հարգրեյվը ստիպված է եղել ձեռնաշղթաներով դուրս գալ ժողովից այն բանից հետո, երբ սկսել է խոսել աշխատավարձի ցածր լինելու մասին: Անվտանգության աշխատակիցը բռնել է կնոջ արմունկից ու խնդրել դուրս գալ սենյակից:

«Պետք չէ», - հակառակվել է ուսուցչուհին՝ հեռացնելով ոստիկանի ձեռքն իրենից:

Դրանից հետո ոստիկանը պառկեցրել է ուսուցչուհուն գետնին ու, հագցնելով ձեռնաշղթաները, դուրս հանել դպրոցի շենքից:

Նշվում է, որ դպրոցը կնոջ դեմ բողոք չի ներկայացրել, սակայն Հարգրեյվը, այնուամենայնիվ, ստիպված է եղել ճաղերի հետևում հայտնվել, քանի որ չի հնազանդվել իշխանության ներկայացուցչին և մնացել է ժողովի դահլիճում՝ չնայած «դուրս գալու» պահանջին: