Յակուտիայում մարդիկ լողանում են դրսում՝ անտեսելով -65 աստիճան ցուրտը (տեսանյութ)
Instagram-ի ռուսալեզու հատվածում տարածում է գտել նոր միտում. Սախայի Հանրապետության բնակիչներն ու հյուրերը հրապարակում են սաստիկ ցրտի պայմաններում դրսի բնական աղբյուրներում լողանալու տեսանյութեր, գրում է life.ru-ն՝ մանրամասնելով, որ Յակուտիայում օդի ջերմաստիճանը գերազանցել է -65 աստիճանը:
Այնուհանդերձ՝ սաստիկ ցուրտը ջրային պրոցեդուրաներից չի ստիպում հրաժարվել նույնիսկ մոլորակի ամենացուրտ բնակավայրերից մեկի՝ Օյմյակոնի բնակիչներին:
Ավելին՝ այնտեղ չսառող աղբյուրում բացօթյա լոգանք են ընդունում նույնիսկ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկները:










