Լրատվամիջոցները հայտնել են Վլադիմիր Պուտինի նոր լիմուզինի արժեքը

23:54 • 16.01.18

Ռուսական «Կորտեժ» նախագծի շրջանակներում թողարկվող լյուքս դասի ավտոմեքենայի վաճառքը, որով երթևեկելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնարկելու է 2019-ին:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, մանրածախ վաճառքի դեպքում ավտոմեքենան կարժենա 6-7 մլն ռուբլի: ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի խոսքով՝ առաջադրված խնդիրը պրեմիում դասի մեքենաների մակարդակով գին սահմանելն էր:

Մինչև մարտի սկիզբը ավտոարտադրողները ՌԴ Պաշտպանության դաշնային ծառայությանը 16 մեքենա կփոխանցեն:

«Կորտեժ» նախագիծը ենթադրում է լիմուզին, սեդան և մինիվեն թափքով մեքենաների շարքի թողարկում մեկ մոդուլային հարթակի հիման վրա, որոնք նախատեսված կլինեն երկրի առաջին դեմքերի համար: