Հայաստանը երեք երկրներից մեկն է, որին ռուսներն ամենաշատն են վստահում

12:08 • 17.01.18

«Рамблер» պորտալի վերլուծական ծառայությունը հարցում է անցկացրել ռուս օգտատերերի շրջանում` ցանկանալով պարզել, թե որ երկրներին են ռուսներն ամենաշատը վստահում:


Ուսումնասիրության արդյունքներով՝ առաջին եռյակում են հայտնվել Բելառուսը (50% ձայն), Ղազախստանը (17% ձայն) և Հայաստանը (13% ձայն):


Նախկին Խորհրդային Միության մյուս բոլոր երկրները հարցմանը ստացել են 10%-ից քիչ ձայն: Ռուսների միայն 5%-ն է իր ձայնը տվել Ուկրաինային, Ղրղզստանը ստացել է 3%, Ադրբեջանը` 2%, Վրաստանը՝ 1%:


Հարցմանը մասնակցել է 1419 մարդ: