Բիթքոինի փոխարժեքը մեկ օրում նվազել է մեկ քառորդով

10:42 • 17.01.18

Բիթքոինի փոխարժեքը մեկ օրվա ընթացքում նվազել է 25,1 տոկոսով: Այդ մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Coinmarketcap պորտալի տվյալները:


Հունվարի 17-ի ժամը 03:25-ի դրությամբ բիթքոինի արժեքը եղել է 10.913 դոլար, ամենացածր ցուցանիշը գրանցվել է 02:34-ին, երբ արժեքը հասել է 10.194 դոլարի:


Մյուս կրիպտոարժույթները նույնպես լուրջ անկում են գրանցում՝ 2,85-ից մինչև 44,49 տոկոս:


Հունվարի 16-ի գիշերը բիթքոինի արժեքը կազմել է 13-13,5 հազար դոլար:


Ավելի վաղ արժեթղթերի շուկայի վերահսկողության եվրոպական վարչության նախագահ Սթիվեն Մեյջուրը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, որ ներդրողները «պետք է պատրաստ լինեն կորցնել բիթքոինով իրենց բոլոր գումարները»: Այն չափազանց անկայուն արժեք ունի, որը թույլ չի տալիս այն օգտագործել որպես արժույթ, հավելել էր նա: