ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆորնիան բաժանել երկու նահանգի

14:25 • 17.01.18

ԱՄՆ քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը հանդես է եկել Նոր Կալիֆորնիա նահանգի ստեղծման օգտին, քանի որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը դարձել է «անկառավարելի»: Այդ մասին ասված է Կալիֆորնիայից անկախանալու հռչակագրում, հայտնում է New York Post-ը:


«Նոր Կալիֆորնիան զարգացման ընթացքի մեջ գտնվող նոր նահանգ է»,- հաղորդվում է փաստաթղթում: Նախաձեռնողների համաձայն՝ Կալիֆորնիան անկառավարելի է դարձել բարձր հարկերի պատճառով:


Նշվում է, որ նոր նահանգը ստեղծելն անհրաժեշտ է «բռնապետության շղթաներից ազատվելու համար»:


Ինչպես նշվում է փաստաթղթում, Նոր Կալիֆորնիայի բնակչությունը կարող է կազմել 15 միլիոն մարդ: Այն ներառելու է հիմնականում գյուղական տարածքները: