Դանիայում օղու՝ աշխարհի ամենաթանկ շիշը գողացողը չի խմել դրա պարունակությունը

13:39 • 17.01.18

Դանիայում օղու՝ աշխարհի ամենաթանկ շիշը գողացողը չի խմել դրա պարունակությունը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Բրիան Ինգբերգը, որի հավաքածուից էլ գողացվել է թանկարժեք իրը:

«Շիշը դատարկ չէր, երբ ոստիկանությունը գտավ այն: Շշի պարունակությունը չեն խմել, և այն դեռ լի էր օղիով», - ասել է Ինգբերգը:

Տղամարդու խոսքով՝ շիշը գողացվել է իր՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուից, որը պահվում է Կոպենհագենում:

«Ամբողջ աշխարհի մամուլում այս պատմության լայնածավալ լուսաբանումից հետո գողը վախեցել է և մի քանի օր անց թողել շիշը շինարարական հրապարակում՝ Կոպենհագենից 20 կմ հեռավորության վրա», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Սրճարան 33» սրճարանից գողացվել է օղու՝ ավելի քան 1 մլն եվրո արժողությամբ շիշը, ինչի մասին հայտնել է հաստատության սեփականատեր Բրիան Ինգբերգը: