Թրամփի որդին ասել է, որ երբևէ հորից ավելի եռանդուն մարդ չի տեսել

13:19 • 17.01.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, մեկնաբանել է հոր բուժզննման պաշտոնական արդյունքները՝ նկատելով, որ երբևէ հորից ավելի եռանդուն մարդ չի տեսել:

«Նախևառաջ, չեմ հիշում, որ նա երբևէ մրսածություն ունենար, և հետո, նա շատ ավելի եռանդուն է, քան կյանքիս ընթացքում տեսած մարդկանցից որևէ մեկը: Աշխատանքում նա ումից ասես առաջ կանցնի: Նա անհավանական մարդ է»,-Fox News-ին տված հարցազրույցում ասել է Էրիկ Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բժիշկ Ռոնի Ջեքսոնը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 71-ամյա ղեկավարի՝ վերջերս կայացած բուժզննման արդյունքները՝ ընդգծելով, որ «Թրամփը շատ լավ գեներ ունի»:

Բժիշկը մանրամասնել է, որ Թրամփը կշռում է 109 կգ, ուստի՝ նա կոչ է արել ղեկավարին ավելի շատ ժամանակ հատկացնել ֆիզիկական վարժություններին ու առողջ սնունդ ուտել:

«Կարծում եմ, որ նա անհավանական գեներ ունի: Աստված նրան այդպիսին է ստեղծել: Մի խոսքով՝ նրա առողջական վիճակը շատ-շատ լավ է»-ասել է բժիշկը՝ կանխատեսելով, որ նախագահը դեռ շատ երկար կապրի: