Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները պարզում են հայ ընտանիքի 1,5 տարեկան երեխայի ողբերգական մահվան հանգամանքները

13:50 • 17.01.18

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները պարզում են մեկուկես տարեկան երեխայի ողբերգական մահվան հանգամանքները, հայտնում է konkretno.ru-ն:


Հաղորդվում է, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 19.00-ին, Օրջոնիկիձե փողոցի վրա գտնվող բնակարանում, որտեղ բնակվում է հայերի ընտանիք:


Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Երեք տարեկան քրոջ հետ խաղալու ժամանակ տղայի գլուխը մնացել է մահճակալի վերին և ստորին հատվածների արանքում:


Երեխաների 29-ամյա մայրն այդ պահին եղել է այլ սենյակում:


Գործակալությունը նշում է, որ ընտանիքը բարեկեցիկ ընտանիք է, հաշվառված չէ ոստիկանությունում և խնամակալության մարմիններում: