Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 3-րդ երեխայի ծնվելու ժամանակ փոխնակ մոր կողքին են եղել. TMZ-ն հրապարակել է ուշագրավ մանրամասներ
Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 3-րդ անգամ մայր է դարձել. աղջիկ երեխան լույս աշխարհ է եկել փոխնակ մոր միջոցով:
Ինչպես նշում է TMZ-ն, 37-ամյա աստղին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ նա գտնվել է ծնարանում ու ծննդաբերության ընթացքում եղել փոխնակ մոր կողքին:
Նշվում է, որ երեխայի ծնվելուց հետո Քարդաշյանը գրկել է փոքրիկին ու նրա հետ ֆիզիկական շփման մեջ մտած առաջին մարդը դարձել:
Աղբյուրը հավելում է, որ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի 3-րդ երեխան ծնվել է Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնում: Նա կշռում է 3.3 կգ:
Հատկանշական է, որ Քանյեն ևս ծնարանում է եղել, սակայն նախընտրել է անմիջականորեն չհետևել ծննդաբերական գործընթացին: Երեխայի ծնվելուց հետո նա շտապել է գրկել դստերը:
Ինչ վերաբերում է փոխնակ մորը, ապա չնայած նրան, որ երեխան ծնվելուց անմիջապես հետո անցել է կենսաբանական ծնողների հոգածության ներքո, կնոջը թույլ են տվել փոքր-ինչ շփվել 9 ամիս կրած երեխայի հետ:
Հավելենք, որ զույգի առաջնեկը՝ Նորթը, 4 տարեկան է, իսկ որդին՝ Սենթը՝ 2 տարեկան:











