Օմսկի բնակիչները փողոցում գտել են 5-ամյա աղջկա, որը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ

13:00 • 17.01.18

Ռուսաստանի Օմսկ քաղաքում անցորդները փողոցում գտել են 5-ամյա աղջկա, որը քայլել է փողոցով առանց վերնազգեստի և գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, գրում է life.ru-ն:

Հայտնի է, որ փոքիկ աղջկան գտել են հունվարի 15-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, իսկ այդ ընթացքում նրա հայրը տանը քնած  է եղել:

Սրտացավ անցորդներն աղջկան արագ տարել են մոտակա խանութներից մեկը և ահազանգել շտապօգնություն ու ոստիկանություն: Զննման ընթացքում պարզվել է, որ երեխայի արյան մեջ ալկոհոլ է պարունակվել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հասկացել են, որ երեխան տեղի բնակիչներից մեկի դուստրն է. նրա հայրը նախկինում ենթարկվել է քրեական պատասխանատվության:

Աղջկա հորը հայտնաբերել են տանը՝ հարբած և քնած վիճակում: Երեխայի մայրն այդ ընթացքում գտնվել է աշխատավայրում: