Հայտնաբերվել է «Երևան Սիթի»-ում 61-ամյա տղամարդուն սպանելու մեջ կասկածվող քաղաքացին. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ոստիկանները հայտնաբերել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ով հայտնաբերվել է Էրեբունի վարչական տարածքում։
Կասկածյալ Ս. Վարդանյանը տեղափոխվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










