Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է

17:32 • 17.01.18

Թուրքիայի Իսպարթա նահանգի Յալվաչ շրջանի Քըրքբաշ գյուղի Էղիրդիր լճի մոտակայքում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է ռազմական ինքնաթիռ, այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է: Լուրն արդեն հաստատվել է Թուրքիայի ԶՈւ-ի ԳՇ-ի պաշտոնական հայտարարությամբ:

Ինքնաթիռի կործանման պատճառը դեռևս հայտնի չէ, չի բացառվում եղանակային վատ պայմանների՝ մասնավորապես տարածքում եղած խիտ մառախուղի գործոնը: Ինքնաթիռն օդ էր բարձրացել թուրքական Էսքիշեհիր քաղաքի ավիաբազայի տարածքից: