Հնդիկ մեղվապահը մերկ ձեռքով վերցնում է մեղուներին և տեղավորում շապիկի տակ (տեսանյութ)
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում նկարահանել են վայրի մեղր հավաքող Սուկ Մահամադ Դալալի աշխատանքը, որը կորցրել է զգայունությունը մեղվի խայթոցի նկատմամբ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Դալալը ժպտալով և առանց վարանելու ձեռքով վերցնում է մեղուների պարսն ու տեղավորում շապիկի տակ, որպեսզի միջատները չխանգարեն իրեն մեղր հավաքել:
Հնդիկ մեղվապահը պնդում է, որ դադարել է ցավ զգալուց, երբ իրեն խայթում են մեղուները: Նրա խոսքով՝ խայթոցներին իր մոտ այտուցվում են շուրթերը, սակայն մեկ բաժակ տաք թեյն օգնում է ազատվել այտուցից:
Նախկինում մեղվի խայթոցները նրան ավելի շատ էին անհանգստություն պատճառում: «Մի անգամ ինձ ավելի քան 300 մեղու էր խայթել, և ես ուշագնաց էի եղել», - հիշում է 31-ամյա տղամարդը:










