Հնդկաստանը միջմայրցամաքային բալսիտիկ հրթիռ է արձակել (տեսանյութ)
Հնդկաստանը հինգերորդ անգամ իրականացրել է մշակման փուլում գտնվող Agni-V միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը:
Ինչպես հաղորդում է New York Times-ը, մեկնարկը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին Բենգալյան ծոցի կղզուց: Փորձարկման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Եռաստիճան հչթիռն ունակ է միջուկային լիցք տեղափոխել ավելի քան 5000 կմ տարածությամբ, մսնավորապես՝ հասնել Չինաստանի հյուսիսային շրջաններին: Agni-V հրթիռի բարձրությունը կազմում է 17 մետր, իսկ զանգվածը՝ 50 տոննա:
Նշվում է, որ հրթիռի նախորդ փորձարկումներն անցկացվել են 2012-ին, 2013-ին, 2015-ին և 2016-ին:
Հնդկաստանը նախատեսում է տվյալ հրթիռի ևս մի քանի փորձարկում իրականացնել: Նոր զենքի գործարկմամբ երկիրը կդառնա վեցերորդը (ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից հետո), որն իր տիրապետության տակ հեռահար բալիստիկ հրթիռ կունենա:










