Միկրոալիքային վառարանները վտանգավոր են մարդկության համար. գիտնականներ
Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ Եվրոպայում առկա բոլոր միկրոալիքային վառարանները նույնքան ածխաթթու գազ են արտադրում, որքան և 7 մլն ավտոմեքենան:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, հետազոտողների կարծիքով՝ դրանց անարդյունավետ օգտագործումը նպաստում է գլոբալ տաքացմանը: Մասնագետները պարզել են ածխածնի երկօքսիդի արտանետումների քանակը միկրոալիքային վառարանների արտադրության և շահագործման յուրաքանչյուր փուլում, ինչպես նաև դրանց վերացման ժամանակ:
Նրանց գնահատումների համաձայն՝ 19 միկրոալիքային վառարան տարվա ընթացքում նպաստում են նույն քանակությամբ ջերմոցային գազերի արտանետմանը մթնոլորտ, որքան և մեկ ատոմեքենան:
Մասնագետները խորհուրդ են տալիս անջատել վառարաններն անմիջապես օգտագործումից հետո:










