Հռոմի պապը ժամանել է Պերու (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունվարի 18-ի երեկոյան քառօրյա այցով ժամանել է Պերու, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ օդանավակայանում նրան դիմավորել է նախագահ Պեդրո Կուչինսկին:
Հայտնի է, որ պոնտիֆիկոսը մտադիր է հունվարի 19-ին այցելել Պուերտո Մալդոնադո քաղաք, որտեղ հանդիպում է նախատեսված Ամազոնիայի ժողովուրդների ներկայացուցիչների հետ:
Դրանից հետո նա կվերադառնա մայրաքաղաք Լիմա՝ երկրի իշխանությունների՝ այդ թվում նաև նախագահի հետ հանդիպման համար:
Մինչդեռ հունվարի 20-ին կաթոլիկների հոգևոր առաջնորդը կմեկնի Տրուհիլյո քաղաք, այնուհետև կվերադառնա Լիմա, պատարագ կմատուցի ու նորից կմեկնի Վատիկան:
Հայտնի է, որ նախքան Պերու ժամանելը, Հռոմի պապը գտնվում էր Չիլիում, որտեղ հանդիպել է կաթոլիկ քահանաների կողմից սեռական ոտնձգությունների զոհ դարձածների հետ ու ներողություն խնդրել նրանցից:
«Չեմ կարող արտահայտել այն ցավն ու ամոթը, որ զգում եմ եկեղեցու ծառայողների կողմից երեխաներին պատճառված անդառնալի վնասի համար»,-մասնավոր հանդիպման ժամանակ ասել էր Ֆրանցիսկոս պապը:


![]()











