Ռիո դե Ժանեյրոյի լողափում մեքենան մխրճվել է հետիոտների մեջ. կա առնվազն 15 տուժած (տեսանյութեր)
Առնվազն 15 մարդ է տուժել բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում մեքենայի՝ հետիոտներին վրաերթի ենթարկելու հետևանքով, հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ հանրահայտ Կոպակաբանա լողափի առափնյա հատվածում:
Վարորդը՝ 41-ամյա Անտոնիու Ալմեյդան, վրաերթի է ենթարկել առափնյա հատվածով զբոսնող մարդկանց: Ըստ նախնական տվյալների՝ Ալմեյդան ձերբակալվել է ու հայտարարել, որ տառապում է էպիլեպսիայից:
Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է՝ ինչպես են փրկարարներն առաջին օգնություն ցուցաբերում տուժածներին:
Կոպակաբանա լողափը համարվում է Ռիո դե Ժանեյրոյի ամենահայտնի ու մարդաշատ վայրերից մեկը: Ցերեկը տեղի բնակիչներն ու քաղաքի հյուրերը լողում ու արևայրուք են ընդունում լողափում, իսկ երեկոյան զբոսնում են համանուն առափնյա հատվածով:
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ։










