ՄԱԿ-ի աշխատակցուհիները խոստովանել են կազմակերպության ներսում սեռական ոտնձգության ենթարկվելու մասին. The Guardian

10:52 • 19.01.18

ՄԱԿ-ի տասնյակ աշխատակցուհիներ խոստովանել են կազմակերպության ներսում սեռական ոտնձգության ենթարկվելու խնդրի առկայության մասին. բազմաթիվ կանայք պատմել են, որ աշխատավայրում պարբերաբար սեռական ոտնձգության են ենթարկվել:

Ինչպես գրում է The Guardian պարբերականը՝ հիմնվելով սեփական ուսումնասիրության վրա, կին աշխատողները հաճախ լռում են տեղի ունեցածի մասին՝ վախենալով կորցնել աշխատանքը:

Կանանց խոսքով՝ ղեկավարությունը տեղյակ է առկա խնդրի մասին և աչք է փակում դրա վրա:

«Եթե դուք խոսեք այդ մասին՝ ձեր կարիերան ավարտված է», - պատմել է ՄԱԿ-ի աշխատակցուհիներից մեկը:

ՄԱԿ-ում հայտնել են, որ խնդրի մասին տեղյակ են, և ընդգծել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մեծ կարևորություն է տալիս սեռական բռնության դեմ պայքարին և այս հարցում կողմնակից է «զրո հանդուրժողականության» քաղաքականությանը: