Ամերիկացի երաժիշտ Նիլ Դայմոնդը կդադարեցնի համերգները՝ Պարկինսոնի հիվանդության պատճառով

14:52 • 23.01.18

Ամերիկացի երաժիշտ Նիլ Դայմոնդը հայտարարել է համերգային գործունեությունը դադարեցնելու մասին, քանի որ բժիշկները Պարկինսոնի հիվանդություն են ախտորոշել իր մոտ: Այս մասին ասվում է 76-ամյա երաժշտի կայքում:

Նշվում է, որ նա չեղարկել է իր ելույթներն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ պետք է մեկներ համերգային շրջագայության համար:

«Մեծ դժկամությամբ և հիասթափությամբ հայտարարում եմ համերգային շրջագայությունները դադարեցնելու մասին: Ինձ համար պատիվ էր հանդիսատեսի համար վերջին 50 տարվա ընթացքում ելույթ ունենալը: Անկեղծ ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր տոմսեր են ձեռք բերել և պլանավորել ներկա լինել առաջիկա համերգներին», - գրել է երաժիշտը:

Դայմոնդի խոսքով՝ ինքը մտադիր է շարունակել երաժշտություն ձայնագրել և ապագայում զբաղվել այլ նախագծերով:

 

 

Ամերիկացի երաժիշտ Նիլ Դայմոնդը կդադարեցնի համերգները՝ Պարկինսոնի հիվանդության պատճառով