Հավերժ հմայիչ Մոնիկա Բելուչին՝ Dior-ի փարիզյան ցուցադրությանը (լուսանկարներ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որը դեպի համաշխարհային փառք ու ճանաչում տանող ուղին սկսել է ոչ թե կինոյից, այլ մոդելային հարթակից, վերադարձել է իր «արմատներին»՝ մասնակցելով Christian Dior Haute Couture գարուն/ամառ-2018 հավաքածուի ցուցադրությանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 53-ամյա գեղեցկուհին, ինչպես միշտ, նախապատվությունը տվել է սև գույնին ու ներկայացել արդեն «այցեքարտ» դարձած գայթակղիչ լանջաբացվածքով էլեգանտ զգեստով, որը լրացրել է իրեն է՛լ ավելի հմայիչ դարձնող բարձրակրունկներով:
Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Բելուչին խոստովանել էր, որ կառուցվածքը պահպանելու համար առանձնապես շատ ջանք չի գործադրում, իսկ մարզասրահ կանոնավոր այցելելու փոխարեն նախընտրում է լավ սնվել ու վայելել կյանքը:
















