Բուլղարիայում կտեղադրվի Գարեգին Նժդեհի արձանը

16:12 • 23.01.18

Բուլղարիայի հյուսիս-արևելքում գտնվող Պլիսկա քաղաքի «Կիրիլիցայի տուն» պատմամշակութային համալիրում կտեղադրվի հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ արձանը, հայտնում է rusarminfo.ru կայքը:

«Տեղադրվելու է մոտ 80 հուշարձան՝ նվիրված տարբեր ժողովուրդների ու երկրների ականավոր գործիչներին: Դրանց շարքում հայ ժողովրդին ներկայացնելու է ականավոր գործիչ և փիլիսոփա Գարեգին Նժդեհը»,-աղբյուրի հետ զրույցում ասել է «Կիրիլիցայի տուն» համալիրի հիմնադիր, գործարար Կարեն Ալեքսանյանը:


Նա մանրամասնել է, որ նախորդ շաբաթ այցելել է Հայաստան ու խորհրդակցել մասնագետների հետ, որպեսզի Նժդեհի արձանը պատրաստվի ամենաբարձր մակարդակով:

Ալեքսանյանի խոսքով՝ այն կտեղադրվի 2018թ. ամռանից ոչ շուտ:

Հայտնի է, որ Նժդեհից բացի համալիրում տեղադրվելու են Պուշկինի, Դոստոևսկու և Եսենինի արձանները:

Բուլղարիայում կտեղադրվի Գարեգին Նժդեհի արձանը