Երկու աշխարհների արանքում. կիսաստորջրյա կադրեր, որոնք նոր իրականություն են բացահայտում (լուսանկարներ)
Բազմաթիվ լուսանկարիչներ անհավանական ֆոտոշարքեր են անում ցամաքում կամ ջրում՝ ներկայացնելով մեր մոլորակի գեղեցկությունը և կյանքի բազմազանությունը:
Նույնը չի կարելի ասել կիսաստորջրյա կադրերի մասին, քանի որ այս արվեստին տիրապետելու համար ավելի մեծ ջանքեր և ավելի շատ ժամանակ է պահանջվում՝ նույնիսկ համապատասխան սարքավորումների առկայության դեպքում:
Ջրասուզակների համար օգտակար տեղեկություններ հրապարակող Scubadiving.com կայքը կիսվել է մի քանի պարզ խորհրդով, որոնց միջոցով այս գործն ավելի հեշտ ու արդյունավետ կդառնա:
«Սկզբում մտածեք՝ ինչը կլինի ձեր նկարահանման օբյեկտը: Այնուհետև վատ լուսավորությամբ ու լավ տեսանելիությամբ նկարահանման համար նպաստավոր պայմաններ գտեք և որոշեք ֆոկուսի կետը», - ասվում է կայքում:
Ստորև ներկայացնում ենք Big Picture-ում հրապարակված կիսաստորջրյա կադրերը, որոնք նոր իրականություն են բացահայտում դիտողի համար:

























