Էլթոն Ջոնը պատրաստվում է հայտարարել բեմից հեռանալու մասին. ԶԼՄ-ներ

19:07 • 24.01.18

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը, որն արդեն կես դարից ավելի է, ինչ ուրախացնում է աշխարհին իր ելույթներով, կարող է դադարեցնել համերգային գործունեությունը:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, 70-ամյա արտիստն անպայման հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Սակայն հստակ ամսաթիվը, թե երբ դա տեղի կունենա, չի հաղորդվում: Ինչպես ենթադրվում է, այդ որոշման պատճառը կարող է կապված լինել առողջական խնդիրների հետ:

Նշվում է, որ անցյալ տարի նա երկու գիշեր անցկացրել վերակենդանացման բաժանմունքում և 12 օր՝ սովորական պալատում՝ պայքարելով բակտերիալ վարակի դեմ, որը կարող էր ձեռք բերել Հարավային Ամերիկա կատարած ուղևորության ժամանակ:

 

 

Էլթոն Ջոնը պատրաստվում է հայտարարել բեմից հեռանալու մասին. ԶԼՄ-ներ