Նյու Յորքում թվայնացնում են 13-րդ դարի հազվագյուտ հայկական ձեռագիրը

10:11 • 24.01.18

Լուսանկարում տվյալ ձեռագիրը չէ պատկերված

 

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքի Գեղարվեստի պատկերասրահում պահվող միջնադարյան հազվագյուտ հայկական ձեռագրի որոշ հատվածներ թվայնացվելու են՝ պատկերասրահի առցանց կատալոգում օգտագործվելու նպատակով:

«Ձեռագիրը ստեղծվել է 13-րդ դարում: Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարիներին ձեռագրի հատվածները փոխանցվել են ձեռքից ձեռք՝ 1950թ. հասնելով Գեղարվեստի պատկերասրահ»,-նշում է Rochester.edu կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ձեռագրի թվայնացման գործով կզբաղվեն Ռոչեսթերի համալսարանի լավագույն մասնագետները:

 

Նյու Յորքում թվայնացնում են 13-րդ դարի հազվագյուտ հայկական ձեռագիրը