Անժելա Սարաֆյանը նույն ֆիլմում կնկարահանվի Զաք Էֆրոնի ու Ջոն Մալկովիչի հետ

15:07 • 24.01.18

Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը միացել է ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Չափազանց վտանգավոր, շոկային լինելու աստիճան չար ու զզվելի» թրիլլերի դերասանական կազմին:

Ինչպես հայտնում է deadline.com-ը, Սարաֆյանը, որը մարմնավորելու է Ջոանային, նկարահանվելու է հոլիվուդյան աստղ Զաք Էֆրոնի հետ:

Ֆիլմում նկարահանվող աստղերի շարքից են նաև Ջոն Մալկովիչն ու Լիլի Քոլինզը:

Ֆիլմը պատմելու է սերիական մարդասպան Թեդ Բանդիի մասին: Գլխավոր հերոսին մարմնավորելու է Էֆրոնը, նրա ընկերուհուն՝ Քոլինզը, Սարաֆյանը՝ Քոլինզի մտերիմ ընկերուհուն, իսկ Մալկովիչը՝ դատավորին:

Նշենք, որ Սարաֆյանն այժմ նկարահանվում է «Վայրի արևմուտքի աշխարհ» սերիալում: 

Անժելա Սարաֆյանը նույն ֆիլմում կնկարահանվի Զաք Էֆրոնի ու Ջոն Մալկովիչի հետ