Slayer մետալ խումբը կդադարեցնի իր գոյությունը եզրափակիչ համաշխարհային շրջագայությունից հետո

13:48 • 24.01.18

Ամերիկյան Slayer թրեշ մետալ խումբը կդադարեցնի իր գոյությունը եզրափակիչ համաշխարհային շրջագայությունից հետո: Այս մասին խումբը հայտարարել է YouTube-ում հրապարակված տեսանյութի միջոցով:

«Ավարտը մոտ է: Slayer-ը կհեռանա միակ եզրափակիչ համաշխարհային շրջագայությամբ», - ասվում է 30 վայրկյան տևողությամբ տեսանյութում:

Խումբը հիմնադրվել է 1981 թվականին և ձայնագրել 11 ձայնասկավառակ: Վերջինը՝ Repentless ձայնասկավառակը, թողարկվել է 2015 թվականին:

 

 

Slayer մետալ խումբը կդադարեցնի իր գոյությունը եզրափակիչ համաշխարհային շրջագայությունից հետո