Սանկտ Պետերբուրգում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան
Սանկտ Պետերբուրգում 67 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան: Այս մասին РИА Новости-ին հայտնել է նրա պրոդյուսեր Վլադիմիր Անդրեևը:
«Լյուդմիլա Պետրովնան մահացել է այսօր առավոտյան հիվանդանոցում: Նա հիվանդ էր», - ասել է Անդրեևը:
Նշենք, որ 1966 թվականին Սենչինան ընդունվել է Լենինգրադի կոնսերվատորիային կից Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարան: 1970 թվականին ուսումն ավարտելուց հետո նա հրավիրվել է Լենինգրադի երաժշտական կոմեդիայի թատրոն:
Երգչուհին հայտնիություն է ձեռք բերել՝ կատարելով «Մոխրոտը» երգն ամանորյա «Голубой огонёк»-ի ժամանակ:










