Սթիվեն Սփիլբերգը սկսել է դերասաններ փնտրել նոր «Վեսթսայդյան պատմության» համար

19:57 • 26.01.18

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը սկսել է դերասաններ փնտրել նոր «Վեսթսայդյան պատմության» համար. նա իսկապես կնկարահանի հանրահայտ մյուզիքլի նոր տարբերակը: Այս մասին հայտնում է Vanity Fair-ը:

Այս խոսակցությունները բազմիցս հայտնվել են տարբեր ԶԼՄ-ներում, այժմ տեղեկությունը պաշտոնական է համարվում, քանի որ քասթինգ է հայտարարվել:

Նշվում է, որ Սփիլբերգի հետ կհամագործակցի «Թոնի» մրցանակի դափնեկիր Թոնի Քուշները. նա կգրի սցենարը:

«Վեսթսայդյան պատմությունը» 1961 թվականի երաժշտական ֆիլմ է. սա Ռոմեոյի և Ջուլիետի մասին պատմության ազատ մեկնաբանությունն է: Իրադարձությունների կենտրոնում նյույորքյան երկու ավազակախմբերի դիմակայությունն է:

2016 թվականին Սփիլբերգն ասել է, որ ինքը տարիներ շարունալ երազել է նկարահանել մյուզիքլի նոր տարբերակը և որ համապատասխան իրավունք ստանալու համար պահանջվել է 15 տարի:

Սթիվեն Սփիլբերգը սկսել է դերասաններ փնտրել նոր «Վեսթսայդյան պատմության» համար