Ախորժելի արվեստ. ճապոնացին անհավանական նախշեր է կտրատում միրգ-բանջարեղենի վրա (լուսանկարներ)
Տաղանդավոր մարդիկ իրենց գաղափարներն ու պատկերացումներն արտահայտելու նորանոր միջոցներ են գտնում, որոնք չեն սահմանափակվում նկարչության, ճարտարապետության, երաժշտության և արվեստի այլ ոլորտներով:
Այսպես, Գակու անունով ճապոնացին ընտրել է մուկիմոնո կոչվող արվեստը. սա միրգ-բանջարեղենի վրա նախշեր կտրատելու եզակի ճապոնական ավանդույթ է:
Big Picture-ը գրում է, որ համացանցի օգտատերերը քննարկում են ճապոնացի վարպետի տաղանդը: Ոմանք հիանում են նրա ունակություններով, այնինչ երբ մյուսները կարծում են, որ սա ընդամենը խաղ է սննդի հետ և ժամանակի անիմաստ կորուստ:
Ստորև ներկայացնում ենք Գակուի աշխատանքները, որոնք արժե տեսնել գոնե մի անգամ.




















