Դմիտրի Մալիկովը երկրորդ անգամ հայր է դարձել. լրատվամիջոցներ
Ռուս երգիչ Դմիտրի Մալիկովը երկրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին հայտնում է Life-ը՝ հղում անելով Super Telegram ալիքին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ երեխան ծնվել է փոխնակ մորից՝ Սանկտ Պետերբուրգի էլիտար հիվանդանոցներից մեկում:
Նշվում է, որ Մալիկովը դեռ չի մեկնաբանել այս իրադարձությունը: Երգչի խոսքով՝ իրեն դեռ «ժամանակ է պետք» դրա համար:
Հայտնի է, որ Մալիկովն արդեն երեխա ունի. 17-ամյա Ստեֆանիան սովորում է Մոսկվայի բուհերից մեկում:










