Տոկիոյում թվային արվեստի թանգարան կբացվի (լուսանկարներ)

16:52 • 28.01.18

Ճապոնական փորձարարական teamLab արվեստի խումբը Տոկիոյում գտնվող Mori Building ուրբանիստական նախագծերով զբաղվող ընկերության հետ համագործակցությամբ պատրաստվում է 10 000 քառակուսի մետր մակերեով թանգարան բացել Տոկիոյում, որն ամբողջությամբ պատված կլինի թվային գործերով: Այդ մասին հայտնում է CNN-ը:


Արվեստի խումբը բաղկացած է ինչպես իրենք են իրենց անվանում «ուլտրա-տեխնոլոգներից», որոնց թվում կան դիզայներներ, համակարգչային գիտնականներ, ինժիներներ և ծրագրավորողներ:


Թանգարանային ցուցադրության հստակ մանրամասները դեռ չեն հաղորդվում, բայց սպասվում է, որ թանգարանի պատերն ու հատակը պատված է լինելու խմբի ինտերակտիվ թվային արվեստով:


teamLab-ի հաղորդակցությունների գծով ղեկավար Տակաշի Կուդոյի համաձայն` կստեղծվի ընկղմող փորձառություն:


«Ամեն օր այլ փորձառություն կլինի: Լինելու են տարբեր մոնիտորներ և պրոյեկտորներ, և մարդիկ դառնալու են արվեստի գործի մի մասը: Այն դուրս է բոլոր տեսակի սահմաններից»,- ասել է նա լրատվամիջոցի հետ զրույցում:

 

Pace London exhibited teamLab's "Transcending Boundaries," in 2017. "teamLab expressed a sense of wonderment about the new digital world that was not rational," said executive vice president of Pace Gallery, Peter Boris, of first coming across teamLab's works. "It was calm, undefended, and joyful."

Տոկիոյում թվային արվեստի թանգարան կբացվի (լուսանկարներ)