Դելոֆեուն «Ուոթֆորդում» հանդես կգա 7 համարի խաղաշապիկով
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ժերար Դելոֆեուն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա անգլիական «Ուոթֆորդում»:
Այս մասին պաշտոնապես հայտարարել է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանացի 23-ամյա հարձակվողն «Ուոթֆորդում» հանդես կգա 7 համարի խաղաշապիկով:
Ֆուտբոլիստը վերադարձել է Անգլիա` բավարար խաղաժամանակ ստանալու համար:
Դելոֆեուն ժամանակին վարձավճարով հանդես է եկել «Էվերթոնում»: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:










