«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել Մահրեզի տրանսֆերը
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը ձեռք բերել «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի տրանսֆերը:
Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը: Ըստ աղբյուրի` «քաղաքաբնակները» «աղվեսներին» 60 մլն եվրո են առաջարկել, սակայն «Լեսթերը» հասկացրել է, որ չի պատրաստվում դիտարկել առաջարկը:
Հաղորդվում է, որ «Լեսթերը» Մահրեզի տրանսֆերի դիմաց պահանջում է 90 մլն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ 26-ամյա Մահրեզի գործող պայմանագրի ժամկետը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:










